Սանտա Կլաուսը, որը մեկնել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նվերներ բաժանելու երեխաներին, առաջինն այցելել է Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (ՆՕՌԱԴ), որն ըստ ավանդույթի հետևում է նրա տեղաշարժումներին:
ՆՕՌԱԴ-ի տվյալներով՝ Սանտա Կլաուսն արդեն այցելել է Նովոե Չապլինո բնակավայր (Չուկոտկայի Ինքնավար Օկրուգ): Այսպիսով, Նովոե Չապլինոն դարձել է առաջին վայրը, որտեղ դեկտեմբերի 24-ին եղել է Սանտա Կլաուսը:
Այս պահին Սանտան նվերներ է բաժանել Հեռավոր Արևելքում և հեռացել է Ռուսաստանի տարածքից: Այժմ նա ուղևորվում է Ուեյք կղզի (ԱՄՆ): Սպասվում է, որ ավելի ուշ նա կվերադառնա Ռուսաստան:
Կայքի քարտեզի վրա Սանտա Կլաուսի տեղը ճշտվում է յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ: Սանտա Կլաուսի և Ռուդոլֆ երջերվի, որը տանում է նվերներով սահնակը, տեղաշարժումներին հետևում են տասնյակ ռադիոտեղորոշման կայաններ, որոնք տեղակայված են ԱՄՆ-ի և Կանադայի տարբեր շրջաններում: Բացի դրանից, գեոստացիոնար ուղեծրում գտնվող արբանյակները՝ ինֆրակարմիր սենսորներով նույնպես կհետևեն նրանց սլացքին՝ որսալով Ռուդոլֆ եղնիկի տաք քթից արձակվող ճառագայթումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: