ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ' դադարեցվել է փաստաբան Սամվել Լևոնի Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության թիվ 347 արտոնագրի գործողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, դատական կարգով Սամվել Լևոնի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ երով և դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված «խարդախության» հանցակազմը բնորոշվում է որպես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով սահմանված «կաշառք տալու» հանցակազմը բնորոշվում է որպես՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝

 

իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար, որոնք իրենց հերթին դասվում են դիտավորությամբ կատարվող հանցագործությունների շարքին։
ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածը սահմանում է հանցափորձի հասկացությունը, իսկ 38-րդ հոդվածը՝ հանցակիցների տեսակները։