Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է չորս նոր արծաթե' «Սխտորաշենի սոսի», «Հարյուր ձիերի շագանակենի», «Հրեշտակի կաղնի», «Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սխտորաշենի սոսի» հուշադրամի դիմերեսի ն պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը' «2014»:

 

Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը' գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին «Սխտորաշենի սոսի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը' «SKHTORASHEN PLATANUS»:

 

«Հարյուր ձիերի շագանակենի» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը' «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը' գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին «Հարյուր ձիերի շագանակենի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը' «HUNDRED HORSE CHESTNUT»:

 

«Հրեշտակի կաղնի» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը' «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը' գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին «Հրեշտակի կաղնի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը' «ANGEL OAK»:

 

«Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը' «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը' գունազարդված:

 

Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին «Գեներալ Շերմանի ծառի» պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվա նումը' «GENERAL SHERMAN TREE»:

 

Հուշադրամների անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը և հարգը' արծաթ 9990, քաշը' 31,1 գ, տրամագիծը' 38,61 մմ, որակը' պրուֆ, դրամաշուրթը'ատամնավոր, տպաքանակը մինչև 1500 հատ: Հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում: