Մալայզիայի հարավի Թայփինգ քաղաքի կենդանաբանական այգուց դեկտեմբերի 25-ի առավոտյան երկու վագր Է փախել: Դատարկ մեծավանդակները, որտեղ գտնվում էին գիշատիչները, վաղ առավոտյան հայտնաբերել Է հաստատության պահակը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Մալայզիայի Star հրատարակությունը:

 

Հենց որ վագրերի կորուստը հայտնաբերվել Է, քաղաքի իշխանություններն անմիջապես տագնապ են հնչեցրել.«Կենդանիները քաղաք են դուրս եկել քաղցած»:

 

Այն բանից շատ չանցած, երբ Թայփինգ քաղաքում սկսել Է գործել «կալանում» պլանը, իրավակարգի ուժերին եւ փրկարարական ծառայություններին հաջողվել Է գտնել եւ վնասազերծել փախած վագրերից մեկին: Նա չեզոքացվել Է վրան արձակված քնաբերի լիցքով, իսկ այնուհետեւ կենդանուն պատգարակով հետ են վերադարձրել մեծավանդակ:

 

Այս պահին կատարվում են երկրորդ վագրի որոնումները: «Առայժմ նրան չեն բռնել»,- լրագրողներին հայտնել Է տեղի ոստիկանության ներկայացուցիչը՝ բոլոր քաղաքացիներին խորհուրդ տալով հանդես բերելու մեծ զգուշություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: