Կալիֆոռնիայում դեկտեմբերի 28-ին մեծ սպիտակ շնաձուկը հարձակվել է սերֆինգիստի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Los Angeles Times թերթին, միջադեպը տեղի Է ունեցել առավոտյան Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ Սան Լուիս Օբիսպո քաղաքի մերձակա լողափից ոչ հեռու:
50-ամյա տղամարդը գտնվել Է ջրում՝ 12 մարզիկներից բաղկացած խմբի հետ, երբ շնաձուկը բռնել Է նրա ազդրը: Տղամարդը կարողացել Է հետ մղել գիշատչի հարձակումը եւ դուրս գալ ափ: Բժիշկների տվյալներով՝ ստացված վերքերը վտանգ չեն ներկայացնում տուժածի կյանքի համար: Ականատեսների խոսքով՝ շնաձկան չափը կազմել Է առնվազն երկու մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: