Ինդոնեզիայի վերերկրյա ծառայություններն AirAsia ավիաընկերության կորած ինքնաթիռի անձնակազմին թույլ չեն տվել անցնելու այլ բարձրություն, քանի որ այնտեղ գտնվել Է մեկ այլ հանրանավ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Ջոկո Մուրժամոջոն:
Նրա խոսքով՝ «տեղական ժամանակով ժամը մոտավորապես 06:12-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:12-ին) կարգավարն ստացել Է ընթացքը փոխելու հարցում՝ թռիչքի բարձրությունը հասցնել 11,5 հազար մետրի, ինչպես նաեւ ընթացքից շեղվել դեպի ձախ»: Սակայն, ինչպես ասել Է Մուրժամոջոն, վերերկրյա ծառայություններից ստացվել Է կարգադրություն. սոսկ շեղվել ձախ եւ թռիչքը շարունակել 9,7 հազար մետր բարձրության վրա, քանի որ պահանջված Էշելոնում գտնվում Է այլ ինքնաթիռ»:
Դրանից գրեթե անմիջապես հետո, հիշեցրել Է նա, A-320-200-ի հետ կապը կորել Է: Ենթադրվում Է, որ դա տեղի Է ունեցել Կալիմանտան (Բոռնեո) կղզու շրջանում: Ավելի վաղ նաեւ տեղեկացվել Է, որ նավի հրամանատարը փորձել Է շրջանցել փոթորկի ճակատը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: