Օգտատերերի թվի եւ գովազդից հասույթի արագ աճի շնորհիվ, որոնք գերազանցել են կանխատեսումները, Facebook-ին պատկանող Instargam ֆոտոսերվիսի արժեքը գնահատվում Է 35 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Citigroup-ի վերլուծաբան Մարկ Մեյեի ներկայացրած տվյալները: Ավելի վաղ խոսվում Էր 19 մլրդ դոլարի մասին:
Instargam-ի արժեքի նոր գնահատումը ֆոտոսերվիսը դնում Է American Airlines աշխարհի խոշորագույն ավիաընկերության (36,4 մլրդ դոլար) եւ փաթեթավորված սննդամթերքի՝ մեծությամբ երկրորդ արտադրողի՝ Kraft Foods-ի (37,4 մլրդ դոլար) հետ նույն շարքում:
Ավելի վաղ Instagram-ի ղեկավար Քեւին Սիսթրոմը հայտարարել Է, որ սերվիսի օգտատերերի թվաքանակը հասել Է 300 միլիոնի, ինչն ավելի Է շատ Է, քան Twitter-ի միկրոբլոգների սերվիսինը. դրա հետ մեկտեղ Instargam-ի օգտատերերը միջինը 1,8 տոկոսով ավելի ակտիվ են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: