Հունվարի 3-ին, ժամը 07.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 ավտոմեքենա, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ Պարոնյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում «Մերսեդես E350» մակնիշի 0400101 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Պեժո» մակնիշի 96QQ001, «Նիսսան» մակնիշի 34LC343 և «Ֆորդ» մակնիշի 29LS209 պետհամարանիշներով ավտոմեքենաներին. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները փակել են «Մերսեդես E350» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել են «Պեժո» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: