«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների հաջորդ թիրախը կարող է լինել Հորդանանը, եթե նրանք կարողանան ամրապնդել իրենց դիրքերը Սիրիայում և Իրաքում, որտեղ ներկայումս պայքարում են կառավարական ուժերի դեմ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Լոնդոնի միացյալ զորքերի ինստիտուտի մասնագետներին:

 

Վերլուծական կենտրոնի փորձագետների խոսքով' Հորդանանում այդ խմբավորումն արդեն որոշակի աջակցություն ունի:

 

Ռազմական փորձագետները նախազգուշացրել են, որ ԻՊ-ի դիրքերի վրա ավիահարվածները, որոնց մասնակցում են բրիտանական ինքնաթիռները, կարող են մասնատել ԻՊ-ի ղեկավարությանը, որի դեպքում կառույցի վերահսկողության ու ղեկավարման համակարգը կապակենտրոնանա:

 

Նման զարգացման կարող են ավելանալ ռիսկերը, որոնք կապ ունեն Մեծ Բրիտանիայի տարածքում ահաբեկչական հնարավոր հարձակումների հետ: