Նյու Յորքում երկու ոստիկան տեղի ունեցած հրաձգությունից հետո հրազենային վնասվածք են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդել են մեգապոլիսի ոստիկանական բաժանմունքում, երկու պարեկային ոստիկան ահազանգ են ստացել տվյալ շրջանում գողության մասին:
Ինչ է տեղի ունեցել տեղում, դեռ հայտնի չէ: Ձերբակալությունների մասին տեղեկատվություն չի հաաղորդվել:
Բաժանմունքում ձեռնպահ են մնում որևէ մեկնաբանություններից: NBC հեռուստաընկերության փոխանցմամբ' նրանց կյանքին վտանգ չի սպառնում: