ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Պաղեստինն ապրիլի 1-ից կմիանա Միջազգային քրեական դատարանին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Այսպիսով՝ Միջազգային քրեական դատարանին միանալուց հետո, պաղեստինյան պատվիրակությունը կկարողանա դատի տալ Իսրայելին պատերազմական հանցագործությունների համար:
Հունվարի 2-ին Պաղեստինը ՄԱԿ-ին է փոխանցել Միջազգային քրեական դատարանին միանալու ստորագրված փաստաթղթերը:
Դեկտեմբեր 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Պաղեստինը ճանաչելու բանաձևը: