Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 2014թ-ի աշխարհի լավագույն դարպասապահների ցանկը:

Նշենք, որ տասնյակում չի ընգրկվել «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը:

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Մանուել Նոյեր («Բավարիա»/Գերմանիա, 216 միավոր)

2. Տիբո Կուրտուա («Ատլետիկո»/«Չելսի»/Բելգիա, 96)

3. Կեյլոր Նավաս («Լևանտե»/«Ռեալ»/Կոստա Ռիկա, 46)

4. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»/Իտալիա, 26)

5. Կլաուդիո Բրավո («Ռեալ Սոսյեդադ»/«Բարսելոնա»/Չիլի, 16)

6. Սերխիո Ռոմերո («Մոնակո»/«Սամպդորիա»/Արգենտինա, 14)

7. Գիլյերմո Օչոա («Այաչո»/«Մալագա»/Մեքսիկա, 13)

8. Պետր Չեխ («Չելսի»/Չեխիա, 4)

9–10. Ուգո Լյորիս («Տոտենհեմ»/Ֆրանսիա, 2)

9–10. Վինսենտ Էնյամա («Լիլ»/Նիգերիա, 2)