Փարիզում հունվարի 7-ին իսլամիստների իրականացրած ահաբեկչական հարձակումից հետո Anonymous հաքերային խմբավորումը պատերազմ է հայտարարել ջիհադիստների համացանցային տեղեկատվական աղբյուրներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական Daily Telegraph թերթը։

 

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով բրիտանական պարբերականը, հաղորդում է, որ Բելգիայում իրենց ակաունտի միջոցով Anonymous-ի ներկայացուցիչները համացանցում տեղադրել են ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի վրա ահաբեկչական հարձակումը դատապարտող տեսանյութ, որտեղ հաքեր-ակտիվիստները խոստանում են, ջիհադիստների կայքերը անջատելով, վրեժ լուծել Charlie Hebdo շաբաթաթերթի համար։

 

Վերը նշված խմբավորման ներկայացուցիչները արդեն սկսել են Charlie Hebdo օպերացիան, որի նպատակն է փնտրել և շարքից հանել սոցիալական ցանցերում առկա, ահաբեկիչներին վերաբերող բոլոր ակաունտները։

 

Anonymous հաքերային խմբավորումն նախկինում իրականացրել է DDoS կիբեր-հարձակումներ կառավարական և կորպորատիվ կայքերի վրա՝ կրիտիկական քանակի հղումների միջոցով շարքից հանելով վերը նշված կայքերի սերվերները։

 

Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների արդյունքում վերջին երեք օրերին մահացել է 17 մարդ. Charlie Hebdo ամսագրի 10 աշխատակից, հրեական խանութի 4 պատանդները և 3 ոստիկան։ Charlie Hebdo-ի վրա հարձակված ահաբեկիչներին հաջողվել է փախուստի դիմել և թաքնվել: Ավելի ուշ ոստիկանությունը շրջափակման մեջ էր առել ահաբեկչության մեջ կասկածվողներին, որոնք մեքենա էին գողացել: Մեքենայի ղեկին գտնվող կինը ճանաչել էր Կուաշի եղբայրներին, որից հետո ոստիկանները հետապնդել էին չարագործներին: Ֆրանսիական հատուկ ջոկատայինները կարողացել են շրջափակել ահաբեկիչներին < /i>Փարիզից 50 կմ դեպի հյուսիս գտնվող Դամարտեն ­ան­ Գոել արվարձանի արդյունաբերական մասում, որը գտնվում է Շարլ դը Գոլի օդանավակայանից մի քանի կիլոմենտր հեռավորության վրա: Այս ահաբեկչությունը զոհերի թվով ամենամեծն է Ֆրանսիայի պատմության վերջին հիսուն տարում: