ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն' իր պաշտոնակցի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբույքյան էջը, ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ եւ դատապարտել կատարված հանցագործությունը:

 

Ավելին' խոստացել են ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար: Բացի այդ, միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի ՌԴ-ից:

 

Ըստ հավաստի տեղեկությունների հանձնաժողովը կղեկավարի ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը: