Քարդաշյան քույրերը ծրագրում են ապրիլին ողջ ընտանիքով ճանապարհորդել իրենց պատմական հայրեինք` Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնում է E! News պարբերականը: Ուղևորության
մանրամասները դեռևս հստակեցված չեն, սակայն հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը մտադիր է իր հետ վերցնել նաև առաջնեկին' Նորթ Ուեսթին: Քորթնի Քարդաշյանը նույնպես կճանապարհորդի իր երեխաների հետ:
Հանրահայտ ռեփեր Քեյնե Ուեսթը կմիանա ճանապարհորդությանը, եթե համերգային շրջագայության խիստ օրակարգը թույլ տա:
«Այցելությունը Հայաստան միշտ եղել է Քիմի ցանկությունների ցուցակում: Նրանք բոլորն այնքան հուզված են և ցանկանում են ծանոթանալ իրենց ժառանգությանը», նշել է ընտանիքին մոտ աղբյուրը: