Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) միջազգային օդանավակայանը դարձել Է աշխարհի ամենաբեռնված օդանավակայանն արտասահման փոխադրվող ուղեւորների թվով՝ առաջ անցնելով Լոնդոնի Հիթրոուից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Financial Times-ը:
Անցյալ տարի Դուբայի օդանավակայանով անցել Է շուրջ 71 միլիոն միջազգային ուղեւոր, մինչդեռ Հիթրոուի այս ցուցանիշը կազմել Է 68,1 միլիոն: Դրա պատճառներից մեկը Լոնդոնի հանգույցի սաստիկ բեռնվածությունն Է, դրա երկու թռիչքա-վայրԷջքային գոտիներն աշխատում են գործնականում իրենց առավելագույն հնարավորություններով:
«Հիթրոուն շատ թրաֆիկներ Է կորցնում հօգուտ Դուբայի, քանի որ մենք ի վիճակի ենք սպասարկելու այն ուղղությունները, որոնց համար Հիթրոուի կարողություններն արդեն բավարար չեն»,- հայտարարել է Դուբայի օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Գրիֆիտսը:
Բացի դրանից, առաջատարի փոխվելու մասին վկայում Է այն հանգամանքը, թե որքան սրընթաց Է եղել Emirates Airline-ի փոխադրումների աճն ավիաընկերության՝ 30 տարուց Էլ պակաս գոյության ընթացքում, նշված Է հոդվածում: Emirates Airline-ն այժմ ունի հեռամայրուղային ինքնաթիռների՝ աշախհում խոշորագույն նավատորմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: