Եվրոպայում գործող ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Ջասուր Սումերենլին 17 տարի պաշտոնավարած Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւի եւ արդեն 1 տարի մեկ ամիս այդ պաշտոնում գտնվող ներկայիս պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման շրջաններում Ադրբեջանի զինված ուժերում տիրող իրական վիճակի համեմատական վերլուծություն է կատարել եւ եզրակացրել, որ Ադրբեջանում ռազմական ոլորտում հետընթաց է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը, Սումերենլին հիշեցրել է Սաֆար Աբիեւի պաշտոնավարման ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերում լուրջ խնդիրների առկայության մասին: Նա նշել է, որ ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո շատերը մտածում էին, որ բանակում խնդիրները կլուծվեն: Սումերենլին դեռեւս մեկ տարի առաջ նոր նախարարին այս հարցերն էր ուղղել' ինչպե՞ս պետք է կանխվեն զինվորների մահերը, ե՞րբէ վերջ դրվելու բանակում կոռուպցիային եւ կաշառակերությանը, Ադրբեջանի բանակը ե՞րբ է անցնելու ՆԱՏՕ-ի չափանիշներին, հասարակության եւ բանակի միջեւ կապերը ե՞րբ են հաստատվելու: Սումերենլին Սաֆար Աբիեւի ժամանակաշրջանի եւ Ադրբեջանի ներկայիս ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի պաշտոնավարման ժամանակաշրջանի միջեւ համեմատական իրավիճակը ներկակայացրել է հետեւյալ կերպ.
«2014 թվականին մամուլում եւ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն ոչ մարտական կորուստների թվում նվազում չի դիտվել, իրականում որոշ ցուցանիշների (ինքնասպանություններ, ոչ կանոնադրական դեպքեր) գծով ոչ մարտական կորուստներն աճել են: Զ.Հասանովի նախարարության ժամանակաշրջանում զինծառայողների աշխատավարձերը չեն բարձրացվել: Վերջին մեկ տարվա ընթացքում զինծառայողների սոցիալական ապահովության բարձրացման ուղղությամբ որեւէ արդյունավետ քայլ չի կատարվել: Բանակում կոռուպցիայի եւ կաշառակերության վերաբերյալ կասկածները շարուն ակվում են:
Չնայած Զ.Հասանովը ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, դրա շուրջ նախարարության որեւէ գործունեության փաստաթուղթ հասարակությանը հայտնի չէ: Խոսք չի կարող լինել հասարակության առաջ հաշվետվության եւ, ընդհանրապես, որեւէ թափանցիկության մասին: Նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած վերջին որոշումով էլ ավելի է պաշտոնականացվել բանակի փակվածությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում անվտանգության եւ պաշտպանության հատվածում օրենսդրականության որակավորման ուղղությամբ որեւէ լուրջ փոփոխություն կյանքի չի կոչվել: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը փաստարկող պահեր չկան:
Այսօր առկա վիճակը ցույց է տալիս, որ ՊՆ-ն ամբողջությամբ դեմ է բանակի նկատմամբ հասարակական հսկողության գաղափարին եւ մամուլի նկատմամբ բաց լինելուն: Վերջին գործընթացները ցույց են տալիս, որ փաստորեն հազվագյուտ անկախ մամուլը եւս կախման վիճակի մեջ է դրվում ՊՆ-ից: Բանակում մահերի գծով պատժելու մեխանիզմը բացակայում է, եւ այդ ուղղությամբ հանրությանը տեղեկություն չի տրվում: Այդ գործընթացն ամբողջությամբ փակ է: Հանրությանը հայտնի չէ տեղի ունեցող մահերի համար որեւ մեկի պատ ժվելու մասին: Զինծառայողների բնակարանային պայմանների խնդրի հետ կապված առաջընթաց չկա: Ռազմական փորձագետների տեղեկությունների համաձայն' հազարավոր զինծառայողներ բնակարանով ապահովված չեն:
ՊՆ զինծառայողների եւ պահեստում գտնվողների պարտքերի վճարման ուղղությամբ դրությունը չի փոխվել: Առաջնային գծում ծառայողներին երեք անգամ ավելի աշխատավարձ վճարվելու եւ չօգտագործված արձակուրդների վճարման հարցում ոչ մի քայլ չի կատարվել: ՆԱՏՕ-ի չափանիշների կենսագործումը դադարեցվել է, եւ այդ ուղղությամբ բարեփոխումների գործընթացի հետ կապված նորություն չ կա: Իրավիճակը նույնիսկ հասել է նրան, որ ադրբեջանական կողմն արգելակում է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության վերաբերյալ Գործողությունների պլանի (Individual Partnership Action Plan) հերթական 4-րդ փուլի համաձայնեցման գործընթացը:
Զինված ուժերը, ինչպես նախկինում, այժմ եւս շինարարության պլան չունեն: Թեեւ Զ.Հասանովը հունիսին հայտարարեց բանակի շինարարության պլան պատրաստելու մասին, սակայն այդ գործընթացի հետ կապված որեւէ նոր տեղեկություն չկա: Բանակում կադրային ճգնաժամը շարունակվում է: Զ.Հասանովի ժամանակաշրջանում հարյուրավոր սպաների պաշտոններ փոխվեցին, ոմանց պահեստի տրամադրության տակ ուղարկեցին: Ադրբեջաական բանակում Աբիեւի ժամանակաշրջանում առկա անօրինականությունների արդյունքում ստեղծված կադրային ճգնաժամի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չարվեցին: Այս ուղղությամբ որեւէ ռազմավարաություն չի ցուցադրվել: Սպառազինման եւ ռազմական տեխնիկայի խնդիրը շարունակվում է: Զ.Հասանովի ղեկավարության շրջանում ԶՈւ-ում սպառազինության ռազմավարաությունը հասարակության համար բաց չէ: Ամեն տարի մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ են ծախսվում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վրա, սակայն այդ հարցը հասարակության համար փակ է պահվում:
ԶՈւ-ն խորհրդարանի առաջ շարունակում է հաշվետու չլինել: Զ.Հասանովի նախարար լինելու ժամանակաշրջանում եւս խորհրդարանում հաշվետվություն չի ներկայացվել:
Այսպիսով, ինչպես երեւում է, Ադրբեջանի ԶՈւ-ում շարունակում են մնալ լուրջ խնդիրները: Կարող է հարց առաջանալ, թե Զ.Հասանովի գալուց հետո բանակում զինավարժանքների, մարտական վարժանքների աճը, արդյո՞ք բանակի ուժի աճ չի նշանակում: Պատասխանս այսպիսին է' ոչ, դա ուժի աճի գործոն չէ: Քանի որ արդի բանակների ուժը կախված է նրանից, թե ինչ աստիճանի կարեւորություն է տրվում մարդկային գործոնին: Զենքի եւ ռազմական տեխնիկայի ժամանակակից եւ շատ լինելը լավ է (սա այլ թեմա է, եւ այդ հարցում լուրջ ու հիմնվոր կասկածներ կան), սակայն շատ ավելի կարեւոր է, թե այդ զենքն ու տեխ նիկան ղեկավարող մարդիկ ինչ վիճակում են: Եթե մեր բանակում սպաների եւ ենթասպաների ապահովությունը, աշխատավարձերը նրանց ու ընտանիքների սոցիալական բարեկեցության համար բավարար մակարդակի չեն, շատերը բնակարան չունեն, մահերի թիվն աճում է, կոռուպցիայի վերաբերյալ կասկածներ կան, այդ ժամանակ ի՞նչ ուժեղ բանակի մասին կարող ենք խոսել: Ես այս մասին գրում եմ, քանի որ ճշմարտությունը ցանկացած տեսակի ստից ավելի բարձր եմ համարում»:
«Խազար» ինստիտուտի կողմից ադրբեջանական ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքներով' 2014 թվականին 2014 թվականին ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 91 զինծառայող, որոնցից 58-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայող վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: 2014 թվականին ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զոհվել են 11 զինծառայող: 17 զինծառայող ինքնասպանություն են գործել կամ մահացել անզգուշության հետեւանքով: Անցյալ տարի 13 հոգի մահացել են ավտովթարից, 3 հոգի' դժբախտ դեպքից (ջրում խեղդվել, էլեկտրականություն ից հոսանքահարվել), 4-ը' անհայտ պատճառով, 10-ը' հիվանդություններից: