Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանություններին է անդրադարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Հանգչեք խաղաղությամբ, Ավետիսյանների ընտանիք: Աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել և աջակցել փոքրիկ հրեշտակ Սերյոժա Ավետիսյանին: Մեր քաղաք Գյումրին շատ դաժան օրեր  է տեսել, շատ-շատ խնդիրների է բախվել, սակայն այդ է, որ մեզ դարձրել է ավելի ուժեղ: Եկեք մեր բոլորս ներդրումն ունենանք  և հաղթահարենք այս դժվարությունը: Հայերն անպարտելի են, երբ միասնական են: Աստված ձեզ պահապան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը: