Հայ իրավապահները, քննիչները ներկա դրությամբ գտնվում են Գյումրում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում' գյումրեցի Ավետիսյանների ընտանիքից 6 հոգու սպանության մեջ կասկածվող, նույն ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հարցաքննելու նպատակով:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարևորության գործեր ով վարչության պետ Վահագն Մուրադյանը նաև հայտնեց, որ հարցաքննութունից հետո հայ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Պերմյակովին:
Դատախազության վարչության պետի փոխանցմամբ'հնարավոր է, որ նրանք մեղադրանք առաջադրվի երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության հատկանիշներ պարունակող հոդվածով: Նա նաև շեշտեց, որ քրեական երկու գործերը' դասալքության և 6 հոգու սպանության հատկանիշներով չեն միավորվի, և հայկական կողմը, քրգործ հարուցելով, նախաքննությունը կանցկացնի:
Ներկա դրությամբ' մի քանի տասնյակ անձինք գտնվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: Հավաքվածները Մուրադյանի հետ հանդիպմանը նրանից և ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջեցին, որպեսզի գործը քննվի Հայաստանում և մեղավորն իր պատիժը կրի Հայաստանում: