Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորը հսկողություն է հաստատել Դոնեցկի միջազգային օդանավակայանի եւ դրա շրջակա տարածքի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտարարել է ԴԺՀ-ի պաշտպանության նախարարությունը:
«Այսօր կարելի Է խոսել Դոնեցկի օդանավակայանի ու նրա շրջակա տարածքի նկատմամբ հսկողության մասին»,-գերատեսչության ներկայացուցչի խոսքը մեջբերել Է Դոնեցկի նորությունների գործակալությունը:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ինքնահռչակ հանրապետույթան պաշտպանության նախարարությունում նշել են, որ օդանավակայանի նոր թերմինալի շենքում դեռեւս գտնվում են մի քանի տասնյակ ուկրաինացի զինծառայողներ, «բայց նրանք դադարել են դիմադրություն ցույց տալ» եւ, ինչպես սպասվում Է, շուտով կլքեն օդանավակայանը նրանց տրամադրված միջանցքով: