Փարիզի արևմուտքում երկու մարդու պատանդ վերցրած չարագործը հանձնվել է ոստիկանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով BFM TV-ի թվիթերյան գրառումը:

 

Հեռուստաալիքի տվյալներով' պատանդների վրա հարձակումը իրականացրած անձը ահաբեկիչ չէ: Հրացանով և նռնակներով զինված տղամարդն ավելի վաղ ինքն էր կապվել ոստիկանության հետ՝ հայտնելով պատանդներ վերցնելու մասին: Հեռուստաալիքն ընդգծում է, որ նա ծանոթ է անվտանգության աշխատակիցներին:

 

«Ֆրանս ինֆո» ռադիոկայանի տեղեկություններով' հարձակվողը հոգեպես անհավասարակշիռ տղամարդ է՝ վշտացած է ինչ-որ միջադեպից: