Ռուսաստանի առաջատար ОРТ-ի ու НТВ-ի կիարկնօրյա ծրագրերը նույնպես անդրադառնում են Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջատար երկու ալիքները նշել են տեղի ունեցածի մասին, հիմնականում ներկայացնելով իրադարձությունների դիպաշարն ու նշելով, որ ոճրագործն արժանի է ամենախիստ պատժի՝ ցմահ բանտարկության: Լրատվամիջոցները վկայակոչել են ավելի վաղ՝ ՌԴ նախագահի կողմից ՀՀ Նախագահին այսօր ցավակցություններ հայտնելը:
Գյումրիի սպանդի մասին անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի պետական հեռուստաընկերության РОССИЯ 1ալիքի կիրակնоրյա ծրագրում, որը վարում է «Ռուսաստանն այսօր» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը: «Այս վայրի հանցագործությունը հակասում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ոգուն»,- ասել է մեկնաբանը, ով հավելել է, որ Ռուսաստանը գիտակցում է հայ ժողովրդի վերապրած մղձավանջի խորությունը: Սա ընդհանուր ցավ է, որը պետք է ավելի մոտեցնի հայ և ռուս ժողովուրդներին, քանզի երկու ազգերը միշտ միասին են եղել փորձության պահերին, ամփոփել է Կ իսելյովը:
Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ռուսաստանի Նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ կիրականացվի համակողմանի արդյունավետ քննություն, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը։