Սիրիայի արբանյակային հեռուստաալիքով հունվարի 20-ի երեկոյան ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ: «Արմենպրես»-ի հարոդմամբ' այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Օսմանյան ծրագրված ցեղասպանությունից մեկ դար հետո» խորագրով վավերագրական տեսանյութում փաստերով ներկայացվել են Հայոց Ցեղասպանությունն ու Օսմանյան կայսրության և այսօրվա թուրքական իշխանությունների բարբարոսությունները հայ ժողովրդի և ընդհանրապես մարդկության նկատմամբ:
Ավելի վաղ Հալեպի Արամ Մանուկյան ժողովրդային տան «Անի» սրահում տեղի էր ունեցել Սիրիայի Հայ դատի հանձնախմբի հինգերորդ նիստը: Նիստի ընթացքում Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը ներկայացրել էր «Ցեղասպանությունը և Թուրքիայի Հանրապետությունը» զեկույցը:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայի սի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:
Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին հ ամաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: