Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է «սեւ ցուցակում» ներառել «Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Մարգո Բուֆֆին այն բանի համար, որ նա այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azadligradiosu.az կայքը 2015 թվականի հունվարի 5-ին հայտնել էր, որ «Ազադլիգ» ռադիոկայանի հիշյալ աշխատակցուհին այցելել է Արցախ եւ լուսանկարներ արել այնտեղ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ ռադիոկայանի աշխատակցուհու այցը ԼՂՀ «ապօրինի» է' այն իրենց հետ նախապես «չհամաձայնեցված» լինելու պատճառով: Վերջինիս խոսքով' «այդ լուսանկարների օգնությամբ «Ազադլիգ»-ը քաջալերում է ԼՂ-ին»:
Հ.Հաջիեւը նշել է, որ որոշ ճշգրտումներից հետո Մարգո Բուֆֆը մտցվելու է «անցանկալի անձանց» ցուցակ: