Ազգային ժողովում այս պահին շարունակվում են Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հարցով խորհրդարանական լսումները:

 

Լսումներին ներկա պատգամավորներն իրենց հարցերն են ուղղում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

 

ԲՀԿ-ական պատգամավոր Նարիա Զոհրաբյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին իր հարցերն ուղղելուց հետո, հայտարարություն արեց.

 

«Այս օրերին հնչեցին տարբեր հայտարարություններ սուգ հայտարարելու աննպատակահարմարության վերաբերյալ և որ մեզանում նման ավանդույթ չկա: Նման հայտարարություններ անողներն անպատասխանատու, անպարկեշտ և անգրագետ մարդիկ են, ովքեր ուղղակիորեն զբաղված են քաղաքական սպեկուլյացիայով և իրենց տերերի շահերը սպասարկելով»,- ասաց նա: