Զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ԵԱՀԿ գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ինձ հիմք են տալիս անհանգստանալու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը:

 

Նա նշել է, որ տեղեկություն է ստացել «հրադադարի ռեժիմի, ինչպես նաեւ սահմանի եւ շփման գծի» խախտվելու ժամանակ ծանր սպառազինություն օգտագործվելու մասին:

 

«Տեղեկություն կա նաեւ մարդկային զոհերի մասին: Հունվարի 14-ին իմ գրասենյակը շփման գծում մոնիտորինգ է անցկացրել: Այդ մոնիտորինգում ես անձամբ չեմ մասնակցել, քանի որ Վիենայում հանդիպում էի ԵԱՀԿ գործող նախագահի հետ: Վերադառնալուց հետո այցելել եմ Լեռնային Ղարաբաղ եւ Երեւան, որպեսզի մոնիտորինգ անցկացնեմ: Կայցելեմ նաեւ Բաքու: Իրադարձությունների զարգացման մասին շարունակելու եմ տեղեկացնել ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին», -ասել է նա: