ՄՆ նախկին պետքարտուղար եւ առաջին տիկին, 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը Կանադայում նմանակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նմանակման կադրը Winnipeg Free Press-ը տեղադրել է You Toube-ում, որն արդեն ունի ավելի քան 335 հազար դիտո ւմ: Պատասխանելով հարցին'«չի պատրաստվո՞ւմ արդյոք դառնալ ԱՄՆ նախագահ», Քլինթոնը պատասխանել է «Ընթանում է պրոցես, սակայն այն այնպիսին չէ, ինչպես Պուտինի պարագայում»:

 

«Նախագահ դառնալուց հետո նա եղել է վարչապետ: Եվ մի օր նա ինքն իրեն ասում է. «Վլադիմիր, ի՞նչ եք կարծում, չէիք ցանկանա կրկին դառնալ նախագահ»: «Կարծում եմ, ցանկանում եմ»: «Ինչո՞ւ այդ մասին ուղղակի չհայտարարենք: Մենք Դմիտրիին կասենք, որ նա կարող է դառնալ վարչապետ»: «Հրաշալի, հիանալի գաղափար է»,- տարբեր ձայներով նմանակելով Պուտինին ասել է Քլինթոնը' միաժամանակ հավելելով, որ իրենց երկրում գոյություն ունի ընտրական պրոցես:

 

ABC News-ի փոխանցմամբ, երկու քաղաքական գործիչների միջեւ հակակրանք վաղուց կա: Երկու քաղաքական գործիչներն առիթը բաց չեն թողնում միմյանց «կծելու» եւ վիրավորելու համար եւ դա անում են հատուկ սարկազմով եւ թույնով:

 

Ի դեպ, The Washington Post-ի եւ ABC-ի պատվերով անցացված սոցոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացիների 50 տոկոսն իր ձայնը նրան կտա, եթե նա առաջադրի իր թեկնածությունը 2016թ. նախագահական ընտրություններին: