Ոստիկանության Կենտրոնականի բաժնում 2014 թ. դեկտեմբերի 5-ին հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1996 թ. ծնված Սեյրան Հ.-ին Մ. Հերացու փողոցում վրաերթի ենթարկելու մասին:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1979 թ. ծնված Դրաստամատ Վ.-ն' «Տոյոտա Լանդ Կրաուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով:
Վարորդը հունվարի 23-ին, ժամը 17.15-ին, ներկայացել է բաժին:

 

Կատարվում է քննություն: