Լոս Անջելեսում անհայտ անձը մկրատով մահացու վնասվածքներ է հասցրել դպրոցներից մեկի 15-ամյա աշակերտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:30-ին: Զոհված դեռահասը եղել է Garfield High School դպրոցի աշակերտ:

 

Նշվում է, որ դեռահասի վրա հարձակումն իրականացվել է ուսումնական հաստատությունից ոչ հեռու, երբ աշակերտների մի մասն ուսումնական գործընթացի ավարտից հետո տուն է ուղարկվել: Տղամարդը մկրատով մի քանի անգամ հարվածել է դեռահասին և դիմել փախուստի: Դեպքից շատ չանցած՝ դեռահասը տեղափոխվել է մոտակա բուժհաստատություններից մեկը, սակայն ստացած վնասվածքներից մահացել է:

 

Անվտանգության նիկատառումներից ելնելով՝ բոլոր նրանց, ովքեր այդ պահին եղել են դպրոցում, հրահանգվել է մնալ տեղերում: Ոստիկանությունը փնտրում է հանցագործին: