Ռուսաստան գերմանական ապրանքների արտահանումը՝ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների եւ դրանց ՌԴ-ի պատասխանի պատճառով կրճատվել Է 6 մլրդ եվրոյով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Rheinische Post-ին, այս տվյալները ներկայացրել Է Գերմանիայի տնտեսության արեւելյան կոմիտեի նախագահ Էկհարդ Կորդեսը:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստան Գերմանիայի արտահանման անկումը կարող Է 60 հազար աշխատատեղ կրճատել գերմանական տնտեսության մեջ: Դրա հետ մեկտեղ Էկհարդ Կորդեսը կանխատեսում Է, որ 2015 թվականին իրադրությունը կարող Է վատթարանալ: Փորձագետը նշել Է, որ Ռուսաստան գերմանական ապրանքների արտահանումը 2014 թվականին նվազել Է 18 տոկոսով:

 

Գերմանիայի տնտեսության արեւելյան կոմիտեն ազդեցիկ կազմակերպութուն Է, որը ներկայացնում Է գերմանական այն ընկերությունների շահերը, որոնք բիզնեսով են զբաղվում հետխորհրդային տարածքում եւ Արեւելյան Եվրոպայում: