totalfootball.amԿատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի' «Էլչե»-ի դեմ խաղում նպաստեց իր թիմի հաղթանակին և դուբլի հեղինակ դարձավ:

Առաջին գոլն արգենտինացին խփեց հանդիպման 54-րդ րոպեին' անվրեպ իրացնելով մրցակցի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: Հարկ է նշել, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսին առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ' 11 մետրանոցից:

Այնուհետև, Մեսսին գրավեց մրցակցի դարպասը նաև խաղի 88-րդ րոպեին և Լա լիգայում խփած գոլերի թիվը հասցրեց 21-ի:

Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցանկում Մեսսին երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ առաջատարը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն է: Պորտուգալացու ակտիվում 28 գոլ կա, որից 8-ը նա հեղինակել է 11 մետրանոցից: