Անհայտ խուլիգանը կարողացել Է զանգահարել Մեծ Բրիտանիայի վարչապետի անձնական ձեռքի հեռախոսին: Նա ներկայացել Է որպես թագավորության ռադիոԷլեկտրոնային հետախուզության ղեկավար Ռոբերտ Հանիգան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SkyNews-ին:

 

Վարչապետի զրուցակցին անմիջապես միացրել են ուղիղ գծին: Քեմերոնը միայն հեռախոսն անջատելուց հետո Է հասկացել, որ հեռախոսային խուլիգանի հետ Է զրուցել:

 

Վարչապետի դիվանատանը համոզված են, որ ոչ երկար խոսակցության ընթացքում գաղտնի տեղեկատվություն չի հրապարակվել: Այս կապուղին երբեք չի օգտագործվել գաղտնի զանգերի համար:

 

Հեռախոսային խուլիգանն ավելի վաղ պարզել Է Ռոբերտ Հանիգանի ձեռքի հեռախոսի համարը: Թե նա ինչ խորամանկությունների Է դիմել դրա համար, չի նշվում:

 

Ներկայում կառավարական կապի շտաբը եւ Դաունինգ սթրիթը վերանայում են Մեծ Բրիտանիայի վարչապետի տեղեկատվական անվտանգության ապահովման կանոնները: