Հարավային Կորեայի Samsung Electronics ընկերությունը կդառնա նոր մոդելի iPhone-ի համար պրոցեսորների հիմնական մատակարարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Maeil Business Newspaper տեղական թերթը՝ վկայակոչելով կիսահաղորդչային արդյունաբերության բնագավառի իր աղբյուրները:
Աղբյուրների տվյալներով՝ Samsung-ը կարտադրի եւ կմատակարարի ամերիկյան Apple-ի նոր սմարթֆոնի համար միկրոսխեմաների 75 տոկոսը: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է հաջորդ iPhone 7-ի համար A9 պրոցեսորներին: Նախորդ iPhone 6-ի համար A8 մոդելի չիպերն արտադրում Էր Տայվանի TSMC ընկերությունը: Ամերիկյան Apple-ի հետ պարտավորագրի գումարը չի նշվում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ թերթի աղբյուրները նաեւ հայտարարել են, որ Samsung Electronics-ը սեփական պրոցեսորները կօգտագործի նոր Galaxy S6-ում, որի թողարկումն սպասվում Է այս տարվա մարտին: Ըստ որում ավելի վաղ հարավկորեական ընկերությունն իր սմարթֆոնների համար պրոցեսորները գնում Էր ԱՄՆ-ի Qualcomm-ից:
Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, Samsung ընկերության մամուլի քարտուղարը հրաժարվել Է մկնաբանել այս տեղեկատվությունը: