chessfed.amՏիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն երեկ կայացել է Հայաստանի 2015 թ.-ի արագ շախմատի առաջնությունը: Դժվարին պայքարի արդյունքում Հայաստանի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: 2-5 տեղերը բաժանել են գրոսմայստերներ՝ Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ մրցանակը բաժին է հասել Զավեն Անդրիասյանին, իսկ 3-րդ տեղը գրավել է Դավիթ Քալաշյանը: