Իրանը հույս ունի 2015 թվականին պարտավորագիր կամ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ եւ մտադիր Է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան իր արտահանումն ավելացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մ եհդի Սանային:
«Կարծում եմ, որ 2015 թվականին մենք պետք Է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի Իրանը որոշակի տնտեսական շփումներ ունենա ԵՏՄ-ի հետ: Մենք դրա վրա այժմ աշխատում ենք, Իրանը մտադիր Է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան եւ այլ երկրներ իր արտահանումն ավելացնելու համար: Հավանաբար հարկավոր Է ստորագրել որեւԷ պարտավորագիր կամ փոխըմբռնման հուշագիր»,-ասել Է Սանային:
Նրա խոսքով՝ Իրանի եւ Ռուսաստանի լիարժեք համագործակցության ճանապարհին կանգնած Է իրանական ապրանքների համար սահմանված բարձր մաքսատուրքերի խնդիրը:
«Կա եւս մեկ խնդիր՝ Ռուսաստան արտահանվող իրանական ապրանքների համար սահմանված բարձր մաքսային սակագները: Իրանն իր ապրանքները Ռուսաստան Է ուղարկում ուղղակիորեն, այլ ոչ թե այլ երկրներով, որոնք սականգային արտոնություններ ունեն:
Այդ սակագները բարձր են Իրանի համար: Իրանցի գործարարները հաճախ են մեզ խնդրում՝ նպաստել սակագների նվազեցմանը, նրանք վկայակոչում են Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների օրինակը»,-հավելել Է Իսլամական Հանրապետության դեսպանը: