Հարավային Չինաստանի Շենչժեն քաղաքում մի քանի պաշտոնատար անձինք հետաքննության ընթացքում հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք կերակրի մեջ օգտագործել են Կարմիր գրքում գրանցված հսկայական սալամանդր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

 

Ինչպես նշել են Southern Metropolis Daily հրատարակության լրագրողները, իրենց լուսանկարիչներին ծեծել են պաշտոնյաների ընթրիքը լուսանկարելու փորձ անելիս, որին նաեւ ներկա Է եղել քաղաքի ոստիկանության ղեկավարությունը:

 

Այս պահին հազվագյուտ երկկենցաղին ուտելու մեջ կասկածում են 14 հոգու:

 

Անցյալ տարվա ապրիլին Չինաստանի իշխանությունները կտրուկ խստացրել են Կարմիր գրքի կենդանիների սպանության եւ գործածության համար պատասխանատվությունը: