«Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքի Մոսուլում պատանդ են վերցրել 30 խաղաղ բնակչի: Այս մասին հայտնել է Iraqi News-ը:
Զինյալները հարձակվել են քաղաքացիների վրա՝ կասկածելով նրանց քրդական «Փեշմերգա» զորամիավորումների հետ կապի մեջ:
Առևանգումը տեղի է ունեցել Ալ-Ռաշիդի շրջանում: Պատանդներին տարել են անհայտ ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրդական զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել սիրիական Քոբանի քաղաքը, որը նախկինում ԻՊ-ի ձեռքում էր: