Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային խորհուրդը Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող որոշում է ընդունել: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
Չճանաչված հանրապետությունը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել մասամբ ճանաչված Ցխինվալի հետ:
Ավելի վաղ Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հարևան ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը: Դոնեցկում ևս ակնկալում են ճանաչում Աբխազիայի կողմից:
Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանից ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: