Apple-ը 2014 թվականի չորրորդ եռամսյակում 2011 թվականից ի վեր առաջին անգամ հարավկորեական Samsung Electronics-ից առաջ Է անցել սմարթֆոնների վաճառքների ցուցանիշով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Strategy Analytics հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ հոկտեմբեր - դեկտեմբերին երկու ընկերություններն Էլ վաճառել են 74,5 միլիոն սմարթֆոն, համաշխարհային շուկայում դրանցից յուրաքանչյուրի բաժինը կազմում Է 19,6 տոկոս: Apple-ը սմարթֆոնների համաշխարհային արտադրողների թվում առաջին տեղ չի բարձրացել 2011 թվականի հոկտեմբեր - դեկտեմբերից:
Չինաստանի Lenovo-ն Motorola Mobility-ի ձեռքբերումից հետո սմարթֆոնների աշխարհի առաջատար մատակարարների ցուցակում գրավել Է երրորդ տեղը, շուկայում նրա բաժինը հասել Է 6,5 տոկոսի: Չինաստանի մյուս արտադրողը՝ Xiaomi-ն, որը խոշորագույնների «եռյակն» Էր մտել անցյալ տարվա երրորդ եռամսյակում, հոկտեմբեր - դեկտեմբերին իջել Է վեցերորդ տեղը: Այս ցուցակում հինգերորդ տեղն զբաղեցրել Է LG Electronics-ը:
Այս տարի Apple-ի կողմից ավելի խոշոր Էկրանով սարքերի թողարկումն ԱՄՆ-ի ընկերությանը թույլ Է տվել բարելավել իր դիրքերը մի շարք շուկաներում, ներառյալ Չինաստանը, եւ շուկայի մի մասը խլել Samsung-ից: «Lenovo-Motorola-ն и Apple-ը կտրուկ ուժեղացրել են իրենց դիրքերը Չինաստանում եւ ամբողջ աշխարհում: «Xiaomi-ի արագ աճի «ոսկե դարաշրջանը» մոտենում Է ավարտին»,- նշել Է Strategy Analytics-ի գործադիր տնօրեն Նեյլ Մոուսթոնը:
Ընդհանուր առմամբ համաշխարհային շուկայում չորրորդ եռամսյակում սմարթֆոնների վաճառքներն աճել են 31 տոկոսով՝ մինչեւ 380,1 միլիոն, իսկ ամբողջ 2014 թվականի արդյունքներով՝ հասել են ռեկորդային 1,3 միլիարդ սարքի, վկայում են Strategy Analytics-ի տվյալները:
«Ինտերֆաքս»-ի հաղորդման համաձայն՝ անցյալ տարի բոլոր շարժական հեռախոսների վաճառքներն աճել են 7 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային 1,8 միլիարդ: Շուկայի առաջատարն Է մնացել Samsung-ը. նրա բաժինը կազմել Է 22,4 տոկոս, երկրորդ տեղն զբաղեցրել Է Microsoft-ը, որը գնել Է Nokia-ի շարժական սարքերի գործարարությունը՝ 11 տոկոս բաժնով, երրորդ տեղը՝ Apple-ը՝ շուկայի 10,6 տոկոս բաժնով: