ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմել է միլիոնավոր կամավոր ամերիկացիների գենետիկ տեղեկատվությունը հավաքելու և վերլուծելու մտադրության մասին: Այս մասին հայտնել է BBC բրիտանական գործակալությունը:
Ուսումնասիրությունն արվում է նոր դեղորայքի մշակման համար, որոնք պետք է ավելի արդյունավետ պայքարեն կոնկրետ մարդու հիվանդության հետ:
Օբամայի խոսքով՝ այս նախաձեռնությունները վերջնական արդյունքում ուղղված են անհատական դեղորայք մշակելուն և նոր ճանապարհ կհարթեն դեպի փրկարարական բացահայտումները:
ԱՄՆ-ի նախագահն առաջարկել է այս նախագծի ֆինանսավորման համար 2016թ. բյուջեից 250 միլիոն դոլար տրամադրել: