ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում ասված է.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ազգային համակարգողների մասին կանոնակարգի 3-րդ կետը' որոշում եմ.

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող»: