Օբաման այս տարի նույնպես կոչ է արել կրճատել 2016 ֆինանսական տարում Հայաստանին և Ադրբեջանին հատկացվելիք տնտեսական օգնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը, պահպանվել է երկու երկրներին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում հավասարությունը:

 

ԱՄՆ Նախագահն առաջարկել է 18 մլն 360 հազար դոլար գումարային օգնություն տրամադրել Հայաստանին, որը 2 մլն դոլարով քիչ է 2014 ֆինանսական տարում Հայաստանին հատկացված տնտեսական օգնությունից:

 

Այնուամենայնիվ, Սպիտակ տունը հավասարաչափ ռազմական օգնություն է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանինˋմիջազգային ռազմական կրթություն և դասընթացների համարˋ 600 հազար դոլար, իսկ արտաքին ռազմական ֆինանսավորման համարˋ 1 մլն 700 հազար դոլար: Օբամայի վարչակազմի առաջարկած բյուջեի ծրագրում որևէ օգնություն չի ներառված Լեռնային Ղարաբաղի համարˋ չնայած վերջին մի քանի տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը տարեկան մոտ 2 մլն դոլար է հատկացրել այդ նպատակով:

 

Արձագանքելով Նախագահ Օբամայի առաջարկած 2016 թվականի բյուջեի ծրագրինˋ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը վստահեցրել է, որ առաջիկա ամիսներին հանձնախումբը ակտիվորեն կաշխատի ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի և Սենատի հետˋ մեծացնելու համար Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը: