Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի իր բելառուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնել է vz.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

 

Նախօրեին «Բելառուս 1» հեռուստաալիքը հայտնեց, որ Լուկաշենկոն Սոչիում է՝ կարճաժամկետ արձակուրդի, և ակնկալում է այնտեղ հանդիպել Պուտինի հետ:

 

«Այո, այդպիսի հանդիպում պատրաստվում է»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պեսկովը՝ չճշգրտելով հանդիպման ժամանակը:

 

Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները երկկողմ հարաբերությունների հարցեր կքննարկեն: