Դամասկոսի «Ասադ» գրադարանի դասախոսությունների սրահում փետրվարի 3-ին տեղի է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի արաբերեն գրքի շնորհանդեսը:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հանդիսությունը տեղի է ունեցել Սիրիայի մշակույթի նախարարի հովանավորությամբ: Դեսպան Փոլադյանի «Օսմանյան կայսրության մեջ Հայոց ցեղասպանության ականատեսներ» գիրքը ներկայացրել է դոկտ. Նորա Արիսյանը: Նա գիրքը համարել է կարևոր ներդրում արաբ ընթերցողին Ցեղասպանության մասին ծանոթացնելու հարցում: Իրենց խոսքն են ասել նաև Սիրիայի մշակույթի փոխնախարարը և ՀՀ դեսպանը:

 

Շնորհանդեսին ներկա են գտնվել մեծ թվով պետական ու կառավարական գործիչներ, Սիրիայի խորհրդարանի անդամներ, հոգևոր առաջնորդներ, մտավորականներ, լրատվամիջոցների ներակայացուցիչներ, դամասկոսահայ ազգայիններ:

 

Շնորհանդեսի ընթացքում խոսքեր են հնչել ձեռնարկի կազմակերպիչ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման Սիրիայի մարմնի կողմից:

 

Շնորհանդեսը փակվել է Դամասկոսի առաջնորդ Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանի խոսքով: