Նորվեգիայի կառավարությունը քննարկում Է օրինագիծ, որի համաձայն բոլոր նրանք, ովքեր ապաստան, երթեւեկության փող, հագուստ կամ կերակուր կտրամադրեն մուրացկաններին, կարող են դատապարտվել մինչեւ 12 ամսվա բանտարկության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Local պորտալին:

 

Սկզբնապես օրինագիծը մշակվել Էր պրոֆեսիոնալ մուրացկանների կազմակերպված խմբերի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, սակայն դրա շրջանակներն ընդլայնվել են:

 

«Մենք պետք Է ոստիկանության աշխատակիցներին օրինական իրավունքներ տանք, որպեսզի նրանք կարողանան խիստ միջոցներ ձեռնարկել այն անձանց դեմ, ովքեր նպաստում են մուրացկանների ներհոսին, հաճախ մեծ խմբերով»,- նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը մեկնաբանել Է Նորվեգիայի արդարադատության պետքարտուղար Վիդար Բրիեն Կառլսենը:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, օրինագծի վերաբերյալ վերջնական որոշումը պետք Է ընդունվի փետրվարի 15-ին: Այն դեպքում, եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, մուրացկանների խմբերի ստեղծմանը մասնակցած մարդիկ կդատապարտվեն մինչեւ մեկ տարի ժամկետով բանտարկության, նույն պատիժն Է նախատեսված նաեւ նրանց համար, ովքեր օգնում են անօթեւաններին: