Ֆիննական Լապենրանտա քաղաքի Լինոյտուս ամրոցում իր դռներն է բացել ձնե եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ նախկինում գտնվում էր 600 տարի առաջ կառուցված տաճարը: Եկեղեցու շինարարությունն սկսվել է հունվարի 16-ին , աշխատանքները տևել են ավելի քան մեկ շաբաթ, որոնց ավարտից հետո այն հանդիսավորապես օծվել է:

 

Եկեղեցական արարողություններն այստեղ կանցկացվեն ամեն կիրակի, իսկ աղոթելու համար եկեղեցի կարելի է այցելել մինչև մարտի 18-ը: Նշված ժամանակահատվածից հետո եկեղեցու աշխատանքները կախված կլինեն եղանակային պայմաններից:

 

Ֆինլանդիայում ևս մեկ արտասովոր վայր է Լումիլինա ձնե համալրիը, որը ներառում է սառցե հյուրանոց, թանգարան, ռեստորան: