Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը գյուղացիներից հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ ունեն իրենք:
Սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներն ասացին, թե իրենց հիմնական խնդիրը կապված է հողի հարկի հետ: Նրանց ասելով՝ իրենք վտանգելով իրենց կյանքը հողը մշակում են, և պետությունը, փոխարեն իրենց որևէ կերպ փոխհատուցի, հողի հարկ է սահմանում նաև սահմանամերձ գյուղերի հողատարածքների վրա:
Սերժ Սարգսյանը գյուղացիների բողոքներին ի պատասխան՝ հայտարարեց, որ այդ հարցն այլևս լուծված է, սահմանամերձ գյուղի բնակիչները հողի հարկ չեն վճարելու: Գյուղացիներն ուրախությունից սկսեցին ծափահարել, իսկ գյուղի 80-ամյա դարբինն էլ Սերժ Սարգսյանին մեկ զույգ ձիու պայտ նվիրեց, որը պատրաստել էր իր ձեռքերով: