Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Աուգսբուրգի» դեմ տնային խաղից դժգոհ է մնացել:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները նվազագույն հաշվով պարտություն կրեցին, ինչի արդյունքում «ամրապնդեցին» հետնապահի իրենց դիրքը:
«Խաղի արդյունքը ցավ է պատճառում: Կարող էինք խանգարել մրցակցին գրավել մեր դարպասը: Ինքներս էլ չօգտագործեցինք մեր պահերը: Մենք սխալ ենք պայքարում, ինչի հետևանքով բացասական արդյունքները շարունակվում են»,- Կլոպի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: