Աֆրիկայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում Գանայի և Հասարակածային Գվինեայի միջև հանդիպման 82-րդ րոպեին մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը՝ երկրպագուների անկարգությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հասարակածային Գվինեայի երկրպագուները շշերով հարվածել են մրցակցի պահեստային ֆուտբոլիստներին, ինչի արդյունքում ֆուտբոլիստները ոստիկանների օգնությամբ լքել են դաշտը: Այնուհետև Հասարակածային Գվինեայի երկրպագուները հարձակվել են մրցակցի երկրպագուների վրա: Ավելի քան կես ժամ ընդմիջումից հետո, մրցավարը թույլ է տվել վերսկսել խաղը:
Նշենք, որ Գանայի հավաքականը հաղթել է 3:0 հաշվով եվ դուրս եկել եզրափակիչ: