ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որոնք տևել են ավելի քան հինգ ժամ, ավարտվել են Կրեմլում: Այս մասին հայտնել է rusvesna.su-ն:
Հանդիպումը, որը նվիրված է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանը, սկսվել է առաջնորդների՝ «Դեմ առ դեմ» ձևաչափով զրույցից, առանց պատվիրակությունների անդամների և ցանկացած փորձագետների մասնակցության:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բանակցությունները կառուցողական էին և բովանդակալից:
Աշխատանք է տարվում Ուկրաինայի հարցով կարգավորման վերաբերյալ հնարավոր տեքստի նախապատրաստման ուղղությամբ: Այն կարող է ներառել Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Պուտինի առաջարկները, ինչպես նաև կներկայացվի հակամարտության բոլոր կողմերին:
Կիրակի օրը ղեկավարները կանցկացնեն բանակցություններ նորմանդական ձևաչափով: Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքը կշարունակվի, նախնական արդյունքները կամփոփվեն կիրակի՝ հեռախոսազրույցում: